Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Ամանորյա բացիկների պատմությունից

Ամանորյա բացիկների պատմությունից

Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում:

 

Ակնհայտ է, որ սկզբում հայտնվեցին միայն ստորագրությունները, որոնք գրված էին ամանորյա նվերների վրա, իսկ հետո նաև շնորհավորանքները` հետաքրքիր  ցանկություններով: Շնորհավորանքներում ամենից հաճախ մաղթում էին երջանկություն, առողջություն, երկարակեցություն և բարեկեցություն: Իսկ ահա Բալթիկ ծովում գտնվող Գելգոլանդ կղզում մարդիկ հնուց ի վեր միմյանց «հանգիստ սիրտ» էին մաղթում:

 

Կարծիք կա, որ Ամանորին շնորհավորական բացիկներով փոխանակվելու սովորույթն առաջացել է Անգլիայում: Ամանորյա առաջին բացիկը փոստով ուղարկել է Հենրի Քոուլը, շնորհավորելով իր ընկերներին նոր` 1843 թվականն սկսվելու կապակցությամբ: Ավելի ուշ նա դիմեց իր ընկերոջը` Ջոն Գերսլիին, խնդրանքով, որ նա ամանորյա բացիկը նկարազարդի: Այս էսքիզից հետո Լոնդոնում սկսվեց տպագրվել ամանորյա բացիկների հազար նմուշներով առաջին խմբաքանակը:

 

Դրանից հետո ամբողջ աշխարհում տարածվեց միմյան Ամանորը բացիկներով շնորհավորելու սովորույթը: Ռուսաստան այս ավանդույթն անմիջականորեն փոխանցվել է Անգլիայից:

 

Մինչհեղափոխական Ռուսաստանում այդպիսի բացիկների վրա պատկերված էին ռուսական ձմեռվա բնությունը, ձյունապատ խրճիթներով, նաև ռուսական եռաձի կառքերով: Ամանորյա փոստային բացիկների ստեղծման գործընթացին ընդգրկվեցին իրենց գործի ամենփորձառու մասնագետները` նկարիչներ, տպագրիչներ, իսկ ավելի ուշ` լուսանկարիչները:

 

Տարիների ընթացքում տարբեր երկրներում ստեղծվել են սեփական ազգային ավանդույթները: Օրինակ, Ճապոնիայում, սովորություն կար, որ Ամանորին միմյանց նվիրեին կենդանիների պատկերներով բացիկներ, որոնք համապատասխանում էին արևելյան հորոսկոպի տվյալ տարուն: Դրանցում ընդունված էր շնորհակալություն հայտնել հարազատներին ու ընկերներին այն ամենի համար, ինչ կատարվել էր անցնող տարում (խոսքն, իհարկե լավ իրադարձությունների մասին է), և հույս  հայտնել հետագայում էլ շարունակել բարեկամական հարաբերությունները:

 

Ավստրիայում շատ տարածված էր միմյանց երջանկության ազգային խորհրդանիշով ամանորյա բացիկներ ուղարկելու սովորույթը: Փոստային այդ բացիկների վրա, սովորաբար պատկերված էր ծխնելույզ մաքրող, չորսթերթիկանի երեքնուկ և խոզ:

 

Գինեսի ռեկորդների գրքում նշված է կանադացի Բուտայի անունը, ով աշխարհում համարվում է ամանորյա բացիկների ամենամեծ հավաքածուի տերը, նա հավաքել է 205 120 նմուշ:

 

Ներկայումս Ամանորի նախօրեին  շուկան լցված է բազմազան ու բազմաթիվ գեղեցիկ և յուրօրինակ բացիկներով: Սովորական են դարձել ռելիեֆային, ծավալային և երաժշտական բացիկները:  Ի հայտ են եկել հատուկ դիզայներական ծառայություններ, որոնք առաջարկում են ամանորյա  էքսքլյուզիվ բացիկներ:

 

Ցավոք, ներկայումս Ամանորից առաջ մեր փոստային արկղիկներն արդեն չեն ծանրաբեռնվում շնորհավորական բացիկներից, ինչպես խորհրդային տարիներին էր: Նոր սերնդի ներկայացուցիչները միմյանց հետ արդեն շփվում ու տոները շնորհավորում են համացանցով կամ բջջային հեռախոսներով sms-ներ ուղարկելով: Մենք մեզ զրկել ենք այդ հաճույքից, սակայն վիճակը դեռ կարելի է շտկել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ